Իսպանիայի սպառողների պաշտպանության նախարարությունը հինգ ավիաընկերություններին տուգանել է 179 միլիոն եվրոյով (186 միլիոն դոլար) «ապօրինի գործողությունների» համար, ներառյալ ձեռքի ուղեբեռի համար հավելյալ վճարներ գանձելու համար:
Տուգանքի առյուծի բաժինն ընկել է Ryanair-ի վրա՝ 107,78 միլիոն եվրո Իսպանական Vueling ավիափոխադրողը պետք է վճարի 39,2 միլիոն եվրո, իսկ EasyJet-ը տուգանվեց 29 միլիոն եվրոյի չափով:
Իսպանիան հինգ ավիաընկերություններին խնդրել է դադարեցնել ձեռքի ուղեբեռը տեղափոխելու և անաշխատունակ ուղևորի կողքին խնամակալի համար տեղ ապահովելու հավելյալ գանձումը, հայտնել են նախարարությունից:
Ավիաընկերությունները նաև քննադատության են ենթարկվել տոմսերի տպագրության «անհամաչափ և անհամարժեք» վճարների, իրենց կայքերում գների անհամապատասխան տեղեկատվության և իսպանական օդանավակայաններում կանխիկ վճարման տարբերակների բացակայության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում