Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրը երեք ամսում արտադրում է նույնքան արկ, որքան Եվրամիության բոլոր երկրները միասին` մեկ տարվա ընթացքում։ Այս մասին օրերս հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը` Արնսբերգ քաղաքում կայացած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ։
Բրիտանական Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով «Bain & Company» միջազգային խորհրդատվական ընկերության վերլուծությունը, հայտնել է, որ Ռուսաստանը հրետանային արկեր է արտադրում 3 անգամ ավելի արագ և 4 անգամ ավելի էժան, քան արևմտյան երկրները: Այսպես, ՆԱՏՕ-ի ստանդարտի 155 մմ մեկ արկի արտադրության միջին արժեքը կազմում է մոտ $4 հզր, իսկ ՌԴ-ում մեկ 152 մմ արկի արտադրության համար պահանջվում է ընդամենը մոտ $1 հզր։
Տնտեսագետներն արդարացնում են այս իրավիճակը նրանով, որ Պուտինը ռուսական տնտեսությունն ամբողջությամբ տեղափոխել է պատերազմական ռելսերի վրա։ Սակայն, որևէ մեկը ուշադրություն չի դարձնում, որ այս ամենի արդյունքում խոցելի են դարձել տնտեսության մյուս ոլորտները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում