Մեծ Բրիտանիան պատժամիջոցների լայնածավալ փաթեթ է ներկայացնում ռուսական ստվերային նավատորմի դեմ՝ պատժամիջոցների ցանկում է 30 նավ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։
Ըստ Reuters-ի՝ Լամմին ասել է, որ Լոնդոնի կողմից հայտարարված միջոցները պատժամիջոցների ամենամեծ փաթեթն են Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ՝ նավերի, որոնք, ըստ Բրիտանիայի, օգտագործվում են ռուսական նավթի նկատմամբ արևմտյան սահմանափակումները շրջանցելու համար: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված նավերը միլիարդավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ նավթ և նավթամթերք են տեղափոխել անցյալ տարի, և որ նոր միջոցները Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների թիվը կհասցնեն 73-ի:
Մեծ Բրիտանիան նաև հայտարարել է, որ ռուսական երկու ապահովագրական ընկերությունները՝ AlfaStrakhovanie-ն և VSK-ը, ենթարկվել են պատժամիջոցների:
Լամմին նաև կոչ է արել G7-ի դաշնակիցներին տրամադրել Ուկրաինային այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է, մասնավորապես՝ ռազմական մատակարարումների ոլորտում։ Իտալիայում G7-ի արտգործնախարարների հանդիպման բացումից առաջ Լամին վստահություն է հայտնել, որ Կիևը կստանա «միջոցներ, ռազմական տեխնիկա և տեխնիկա՝ 2025 թվականին գոյատևելու համար»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում