Հարցման համաձայն, որի ընթացքում ուսումնասիրվել է առնվազն 500 մլն դոլար տարեկան հասույթով 400 ամերիկյան ընկերությունների ղեկավարների կարծիքներ, գործադիր տնօրենների 91%-ը նշել է, որ հաջորդ տարի ռեցեսիա է սպասվում, և նրանց միայն մեկ երրորդն է վստահ, որ այն մեղմ կլինի և կարճաժամկետ: Միևնույն ժամանակ, շատերը սպասում են, որ դա կազդի իրենց ընկերությունների առաջընթացի վրա, գրում է Business Insider-ը։
Որոշ ընկերություններ նախատեսում են դադարեցնել ESG ստանդարտների կիրառման ջանքերը, քանի որ ղեկավարների մեծ մասն արդեն պատրաստվում է ռեցեսիայի, որը կնվազեցնի եկամուտը և կկանգնեցնի աճը:
Goldman Sachs-ի վերլուծաբանները նշել են, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի ռեցեսիայի մեջ մտնելու հավանականությունը 30 % է, սակայն եվրոյի գոտում ռեցեսիայի հավանականությունը կրկնակի բարձր է:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացիներն արդեն ծախսել են համաճարակի ընթացքում կուտակված իրենց խնայողությունների գրեթե մեկ երրորդը, ինչը Pantheon Macroeconomics-ի կարծիքով ցույց է տալիս, որ «ռեցեսիայի ռիսկն ավելի բարձր է, քան նախկինում ենթադրվում էր»:
Գործադիր տնօրենների ավելի քան երեք քառորդն ասել է, որ իրենք ռեցեսիայի դեպքում ունեն համապատասխան պլաններ։ Ընդ որում նրանց 59 %-ը հայտարարել է, որ պլանավորում են կասեցնել կամ վերանայել ESG-ի ոլորտում իրենց ջանքերը, իսկ 51 %-ը մտածում է կրճատումների մասին:
Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Meta*-ն և Google-ը դադարեցնում են նոր աշխատակիցների ընդունումը, մինչդեռ Gap-ը, Netflix-ը, Microsoft-ը, Wayfair-ը, Peloton-ը և Tesla-ն արդեն կրճատել են շատ աշխատակիցների:
Երկարաժամկետ հեռանկարում խոշոր ընկերությունների ղեկավարները վստահ են, որ իրավիճակը մեծապես կհարթվի։ Գրեթե բոլորն ասել են, որ վստահ են իրենց ընկերության և արդյունաբերության աճին հաջորդ 3 տարիների ընթացքում, մինչդեռ 93 %-ը վստահ է ԱՄՆ-ի և 71 %-ը՝ համաշխարհային տնտեսության վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում