ԵՄ-ում հաստատել են հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը

1 Min Read

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի գնային առաստաղի սահմանում և անձնական սահմանափակումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ։

«Մենք ավելի մեծ հարված ենք հասցնում ռուսական ռազմական տնտեսությանը` սահմանափակելով նրա ներմուծման-արտահանման հնարավորությունները և արագ ազատվելով ռուսական էներգետիկ կախվածությունից: Մենք հետապնդում ենք նաև ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման համար պատասխանատուներին։ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը:

Նավթի գնի առաստաղի սահմանումից բացի, փաթեթը ներառում է պատժամիջոցներ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք «մասնակից են Ուկրաինայի տարածքում անօրինական հանրաքվեների կազմակերպմանը, ռազմա-արդյունաբերական սեկտորի ներկայացուցիչների և հրապարակային անձանց նկատմամբ, որոնք ապատեղեկատվություն են տարածում Ուկրաինայի հակամարտության մասին»:

Share This Article