Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։ Զբոսաշրջության կոմիտեն առաջարկում է ամանորյա տոներն անցկացնել մարզային հյուրատներում` վստահեցնելով, որ ստեղծված են լավագույն պայմանները տարվա գլխավոր տոնը հիշարժան դարձնելու համար:
Զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։ Անցկացնելով Ամանորը մարզերում հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։ 2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին»: