ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.1 տոկոսով։
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
Առևտրի շրջանառությունն աճել է 18,8 տոկոսով,
Արդյունաբերությունը՝ 11,7 տոկոսով.
Շինարարությունը՝ 15,5 տոկոսով,
Ծառայությունները՝ 5,5 տոկոսով:
Բացի այդ, արտահանումն աճել է 95,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50,8 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում