Ռուսաստանը Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ակնկալում է հասցնել մինչև 14-16 մլրդ դոլարի. Կոպիրկին

1 Min Read

Ռուսաստանն ակնկալում է մինչև 2024 թվականի վերջ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային՝ 14-16 միլիարդ դոլարի հասնել:

Այս ասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդի նշագիծը՝ գերազանցելով ողջ նախորդ տարվա ցուցանիշը՝ 7,4 միլիարդ դոլար. նախատեսում ենք հասնել ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի»,- ասել է դեսպանը «Известия»-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք կնպաստեն հայկական արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջեի հարկային մուտքերի ավելացմանը։

Կիսվեք այս հոդվածով