ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով

1 Min Read

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. 328 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 872 հազ. 832 ՀՀ դրամի համեմատ։

 

Կիսվեք այս հոդվածով