ԵՄ-ում երեխա չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմում է մոտ 76%. պատկերը` ըստ երկրների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ռուսաստանի-Հավաքական Արևմուտք հակամատրությունն ունի ավելի խորը արմատներ։ Իրար են բախվել երկու տարբեր աշխարհներ, որոնք, կարծես, փորձ էր արվում համակցել։ Սակայն դա հնարավոր չեղավ նաև համամարդկային արժեքների տարընկալման արդյունքում. Ռուսաստանը, գլոբալ Հարավն ու Արևելքն այլ կերպ են գնահատում համամարդկային արժեքները։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է «ընտանիք» գաղափարին։ Եվրոպայում տարիներ շարունակ վարվում է, այսպես կոչված, «ծնող 1», «ծնող 2» կամ «երեխան ինքը կարող է որոշել իր սեռը» կամ «անհրաժեշտ է հարգել սեռական փոքրամասնությունների իրավունքները» քաղաքականությունը։

Գլոբալ Արևելքում և Հարավում ցանկանում են ավելի մեծ տեղ տալ ավանդապես ընդունելի գաղափարներին՝ ընտանիք, երեխա, տղա, աղջիկ, հայր, մայր և այլն։ Այս ամենի արդյունքում (և ոչ միայն) տեղի է ունենում երկու աշխարհների բախում։

Տարիներ շարունակ Եվրոպայում վարվող վերոնշյալ քաղաքականության արդյունքում 2023թ․ դրությամբ Եվրամիությունում տնային տնտեսությունների ընդհանուր թվաքանակում երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմում է մոտ 24%, իսկ երեխա չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը՝ մոտ 76%։

Այս մտահոգիչ պատկերը, ըստ Եվրամիության տարբեր երկրների, կարելի է ուսումնասիրել հետևյալ գծապատկերում․

Երեխա ունեցող տնային տնտեսությունների առավելագույն մասնաբաժնով առաջին տեղում է Սլովակիան՝ մոտ 36% արդյունքով։ Սլովակիան միացել է ԵՄ-ին 2004թ․։

Երկրորդ տեղում է Իռլանդիան՝ մոտ 33% արդյունքով։ Իռլանդիան միացել է եվրոպական մեծ ընտանիքին 1973թ․։

Երրորդ հորիզոնականում է Կիպրոսը` մոտ 29 % ցուցանիշով։

Երեխա ունեցող տնային տնտեսությունների նվազագույն մասնաբաժիններ ունեն`

  • Ֆինլանդիան՝ 17․7%,
  • Մալթան՝ 19․5%,
  • Գերմանիան՝ 20․1%

Նկատենք, որ Ֆինլանդիան միացել է ԵՄ-ին 1995թ․, Մալթան՝ 2004թ․, և Գերմանիան՝ 1958թ․։

Վիճակագրությունը փաստում է, որ իրավիճակը ԵՄ-ում ծայրահեղ մտահոգիչ է։ Այս պարագայում, երբ Հայաստանում որոշ ուժեր երկիրը տանում են դեպի խորացող ժողովրդագրական ճգնաժամով Եվրամիություն, ինչպես են պատկերացնում դրա ազդեցությունը Հայաստանի վրա, որն առանց այդ էլ տուժել է արտագաղթից, շրջափակումից, ներքաղաքական ճգնաժամերից և պատերազմներից։

Կիսվեք այս հոդվածով