Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է ուրույն կերպով։ Տարիներ շարունակ խոսվում է, թե որքան կարևոր է զբոսաշրջության զարգացումը Հայաստանի տնտեսության համար, մինչդեռ ներկայիս միջավայրն ու ենթակառուցվածքները զբոսաշրջության համար այնքան էլ բարենպաստ չեն։
Թեև շատ ուշացած և բավականին դանդաղ տեմպով, բայց որոշակի աշխատանքներ արվում են։
Ինչևէ, այսպիսի հետաքրքիր մի դիտարկում. պարզվում է՝ 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կրճատվել է 6%-ով՝ կազմելով 1․7 մլն զբոսաշրջիկ, այն պարագայում, երբ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 10%-ով՝ կազմելով 1․3 մլն։
Նկատենք, որ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակում կանանց մասնաբաժինը կազմել է 42%, իսկ տղամարդկանցը՝ 58%։
ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի տարիքային կազմը եղել է հետևյալը․
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների 46%-ը 36-63, 22%-ը՝ 26-35, և 12%-ը՝ մինչև 15 տարեկաններն են։
Ընդ որում՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է Հայաստանից մեկնող մինչև 15 տարեկանների, 23%-ով՝ 16-17, և 19%-ով՝ 18-25 տարեկան զբոսաշրջիկների թվաքանակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում