ՌԴ գլխավոր տոկոսադրույքի հետագա աճը սպառնում է ավտոարդյունաբերությանը

1 Min Read

Ռուսական «ԱվտոՎազ» ընկերության ղեկավարը 2025 թ․ նոր մեքենաների վաճառքի ծավալների 30% անկում է կանխատեսում։

Կոնցեռնի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը նշում է, որ  եթե գլխավոր  տոկոսադրույքը շարունակի աճել, ապա 2025 թ․ Ռուսաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները 2024 թ․ համեմատ կարող են կրճատվել մոտ 30% -ով։ Ընկերությունը կանխատեսում է շուկայի կրճատում 2025թ․ համար՝ 300-400 հզր ավտոմեքենայով՝ ապահովելով արտադրության ծավալներ մինչև 1,3-1,4 մլն հատ ավտոմեքենա: 

Չնայած նման կանխատեսմանը` «ԱվտոՎազ»-ը չի հրաժարվում 2025 թ․ 500 հզր Lada ավտոմեքենա թողարկելու ծրագրից, ինչն ավելի վաղ հաստատել էր տնօրենների խորհուրդը։  Այս տարվա վերջնական ցուցանիշները կախված կլինեն կենտրոնական բանկի գործողություններից` կապված գլխավոր տոկոսադրույքի փոփոխություններով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով