Սպորտային կերպարով խելացի քրոսովերը՝ Voyah Free Sport Edition-ը ներկայացված է նոր՝ բացառիկ «տիտանային մոխրագույն» գույնով բրենդի պաշտոնական դիլերների ցուցասրահներում։ Գրում է Forbes-ը և ավելացնում․ այս երանգը արժանի լրացում է մոդելի նուրբ գունապնակին, որն իր մեջ ներառում է ևս հինգ հարուստ գույներ՝ երկնագույն, փայլուն սև, նեֆրիտի կանաչ, արկտիկական սպիտակ և բրոնզե:
Titanium Grey գույնը նոր հորիզոններ է բացում խարիզմատիկ Voyah քրոսովերի արտաքինում: Ընդգծելով նորարար ամենագնացի ուրվագծի արագությունն ու ոճային ձևերը՝ այն հաջողությամբ համակցված է փայլուն սև թափքի մասերի, թափքի հանդերձանքի տարրերի, ինչպես նաև քսան դյույմանոց սև անիվների հետ, որոնք հասանելի են բացառապես քրոսովերի այս տարբերակի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում