Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:
Այս տարի Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը աճել է ավելի քան 7 անգամ:Ընդհանուր առմամբ, 2024թ․-ի սկզբից Ռուսաստան է ներմուծվել 395,5 հզր տոննա կարտոֆիլ։
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջուր, ծխախոտ։
Մինչդեռ, համաշխարհային բանկի տվյալներով՝ 2018թ-ից հետո ՀՀ կառավարության արդյունավետության համաթիվը միշտ գտնվել է բացասական գոտում։ Ամենաանարդյունավետ տարին եղել է 2022թ․՝ -0․32 բալ:
Ըստ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը ռեզիդենտներին են տրամադրել 5,797,825 մլն դրամի վարկեր, որից 3,917,668 մլն-ը ՀՀ դրամով, 1,879,055 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 22.8%-ով։
Մայրաքաղաքը պատրաստվում է Ամանորին: Երևանի զարդարանքների համար այս տարի կծախսվի 549 մլն դրամ՝ նախատեսված 600 մլն-ի փոխարեն:Հիշեցնենք, որ նախորդ տարի ծախսվել էր 626 մլն 926 հզր դրամ:
Իսկ Երևանի ավագանին առաջարկում է քաղաքի բնակիչներին 100-ամյակը լրանալու կապակցությամբ քաղաքային բյուջեից ցուցաբերել 1 մլն դրամի աջակցություն: Ի դեպ, 2018-2023 թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում