Շարունակելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ հիմա էլ բրիտանական HSBC բանկը իրավաբանական անձանցից անցում է կատարել ֆիզիկական անձանց։
Դադարեցրել է վճարումների ընդունումը Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանցից։ Բանկը հաճախորդներին ծանուցում է ուղարկել, որում նաազգուշացրել է, որ արգելքը վերաբերում է ֆիզիկական անձ հաճախորդներին։
2023թ. ամռանից HSBC-ն արդեն դադարեցրել է վճարումների սպասարկումը ռուսական ընկերությունների համար, որոնք օգտագործում էին նրա հոնկոնգյան մասնաճյուղը Ասիայի հետ գործողությունների համար, տեղեկացրել է DW-ն։ Սահմանափակումները մտցվել էին այն բանից հետո, երբ Հոնկոնգ էին այցելել ամերիկացի պաշտոնյաներ՝ պահանջելով դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումները ՌԴ։
HSBC-ն չի բացատրել նոր արգելքի պատճառները, բայց որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խստացրել է ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ «սև ցուցակներում» ներառելով 50 ռուսական բանկեր, այդ թվում պետական «Գազպրոմբանկը»։
2022թ. մայիսին HSBC-ն հայտարարել է, որ փակում է բիզնեսը Ռուսաստանում։ Երկու տարի անց բանկը վաճառել է «դուստր» բանկը ՌԴ-ում «Էքսպոբանկին»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում