Նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նկատմամբ․ Թուրքիան, Գերմանիան և 4 երկրներ դադարեցնում են ռուսական վճարային քարտերի սպասարկումը

1 Min Read

Ռուսական «Գազպրոմբանկը»-ի թողարկած UnionPay վճարային համակարգի բանկային քարտերի սպասարկումը դադարեցնում են Գերմանիայի, Թաիլանդի, Թուրքիայի, Հունգարիայի և ԱՄԷ-ի բանկերը։ 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 21-ին տեղեկացրել է հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթի մասին, որի մեջ մտել են տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում «Գազպրոմբանկը», որի վրա նախկինում պատժամիջոցները չէին տարածվում։

Վարկային կազմակերպությունը հաճախորդներին տեղեկացրել է, որ UnionPay քարտերի աշխատանքի դժվարություններ ունի արտասահմանում, եւ խորհուրդ է տվել առաջիկայում հանել կանխիկ գումարը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով