Ադրբեջանում նավթի արդյունահանումն այս տարվա վերջին կկազմի 29,2 մլն տոննա, ինչը 3 տոկոսով պակաս է 2023 թվականի համեմատ։
Sputnik Азербайджан-ը գրում է, որ, ըստ հաշվիչ պալատի, 2025 թվականին Ադրբեջանում գազի առևտրային արդյունահանումը կաճի 1,6 տոկոսով և կհասնի 38,4 միլիարդ խորանարդ մետրի։
Տեղեկատվության համաձայն՝ մինչև 2024 թվականի վերջը գազի կոմերցիոն արդյունահանումը կկազմի 37,8 մլրդ խմ, ինչը 3,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միաժամանակ, այս տարվա հունվար-հոկտեմբերին գազի կոմերցիոն արդյունահանումը կազմել է 31,7 մլրդ խմ։
Հաշվիչ պալատի հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումը այս տարվա վերջին կկազմի 29,2 մլն տոննա, ինչը 3%-ով պակաս է 2023 թվականի համեմատ։
Ընթացիկ տարվա տասը ամիսների արդյունքներով նավթի արդյունահանումը կազմել է 24,1 մլն տոննա, ինչը տարեկան կտրվածքով պակաս է 3,7%-ով։
Ակնկալվում է, որ 2025 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի 28,7 միլիոն տոննա, ինչը 1,7 տոկոսով պակաս է այս տարվա համեմատ։
Հաշվեքննիչ պալատի զեկույցում նշվում է նաև, որ այս տարվա վերջին հանրապետության նավթագազային եկամուտները կկազմեն 17,7 մլրդ մանաթ, իսկ հաջորդ տարի դրանք կաճեն մինչեւ 18,7 մլրդ մանաթ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում