Սաուդյան Արաբիան նվազեցնում է նավթի գները Եվրոպայի և բարձրացնում ԱՄՆ-ի համար

1 Min Read

Սաուդյան Արաբիայի պետական ​​նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, հայտարարել է գնորդների համար նոյեմբերյան վաճառքի գները։ Ասիայի համար դրանք չեն փոխվում, Եվրոպայի համար՝ իջնում են, իսկ Միացյալ Նահանգների համար՝ բարձրանում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Բոլոր տեսակների գներն ամերիկացի գնորդների համար կբարձրանա 20 ցենտով։ Նշենք, որ սա կլինի արդեն երկրորդ հարվածը Վաշինգտոնի համար՝ շաբաթվա սկզբից։

Ավելի վաղ ՕՊԵԿ +-ը, որտեղ Էր-Ռիադն առանցքային դեր է խաղում, որոշել էր նվազեցնել օրական ընդհանուր արդյունահանումը երկու միլիոն բարելով։ ԱՄՆ-ը խնդրել է հրաժարվել նման որոշումից՝ նավթի գների նոր աճ չհրահրելու համար։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 10 միլիոն բարել նավթ երկրի ռազմավարական պաշարներից դուրս բերել շուկա՝ պակասուրդը լրացնելու համար։

Սպիտակ տան ղեկավարի համար իրավիճակը հատկապես կարևոր է նրանով, որ Դեմոկրատական ​​կուսակցությունը ցանկանում է զսպել գների աճը Կոնգրեսի ընտրություններից առաջ, սակայն նավթի ինքնարժեքն ուղղակիորեն ազդում է գնաճի վրա։

Share This Article