🔸Եթե դու հանգիստ ու երջանիկ ես, ապա քեզ կնախանձեն: Միևնույն է՝ երջանիկ մնա:
🔸Հիշիր՝ խաղաղությունը սկսվում է ժպիտից:
🔸Այն, ինչ կառուցում ես տարիներով, ինչ-որ մեկը կքանդի մեկ գիշերում: Միևնույն է՝ կառուցիր:
🔸Եթե դու անկեղծ ու ազնիվ ես, ապա մարդիկ կխաբեն քեզ: Միևնույն է՝ անկեղծ ու ազնիվ եղիր:
🔸Ամենամեծ աղքատությունը սրտի աղքատությունն է:
🔸Կյանքը մարտահրավեր է, ընդունիր այն:
🔸Եթե սկսեք մեղադրել մարդկանց, ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար:
🔸Կարևոր չէ, թե ով ինչ է ասում ձեր մասին. ամեն ինչ ժպիտով ընդունեք և շարունակեք անել ձեր գործը:
🔸Իմ ընկեր, վերջիվերջո, ինչ որ դու անում ես, միևնույն է՝ պետք չէ մարդկանց: Դա պետք է քեզ և Աստծուն:
🔸Աշխարհին տուր լավագույնը նրանից, ինչ ունես, և աշխարհն էլի կպահանջի: Միևնույն է՝ տուր լավագույնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում