Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը

0 Min Read

Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ Այն տոնվում է նոյեմբերի 22-ին, քանի որ 1993թ. հենց այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:

Մասնագետների գնահատմամբ` անցումը դրամին հնարավորություն տվեց կայանալու երկրի բանկային և ֆինանսական համակարգին, ինչպես նաև նպաստեց տնտեսության զարգացմանը: ՀՀ կայացած ու մրցունակ բանկային համակարգի շարժիչ ուժը բանկային աշխատողներն են։

BanksNews-ը շնորհավորում է ոլորտի բոլոր աշխատակիցներին` մաղթելով անսպառ եռանդ և շղթայական հաջողություններ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով