Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտնում է, որ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է ընդունել զրոյացնել մոտ 4,7 մլրդ դոլարի պարտքը վարկերի տեսքով, որոնք Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային:
Ապրիլին Կոնգրեսի ընդունած օրենքը ֆինանսավորման մասին ներառում էր ավելի քան 9,4 մլրդ դոլարի վարկեր Ուկրաինայի կառավարության տնտեսական եւ բյուջետային աջակցության համար, որոնց կեսը զրոյացնելու հնարավորություն նախագահն ստացել է նոյեմբերի 15-ից հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում