Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

1 Min Read

Երևանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Երեք ընկեր» վեպի ներկայացման բացառիկ փակ դիտումը:

Ներկայացման գլխավոր գործընկերը Ամիօ բանկն է: ԵԴԹ-ի հետ այս համագործակցությունը փաստում է բանկի կողմից մշակութային զարգացմանը և արվեստին աջակցելու շարունակական նվիրվածության մասին:

«Երեք ընկեր» վեպն աշխարհում ամենահաճախ բեմադրվածներից է: Այն ներկայացնում է երեք տղամարդկանց միահյուսված կյանքը, որոնք պայքարում են պատերազմից առաջացած հետևանքների դեմ՝ առնչվելով կորստի, կյանքի դժվարությունների և ընկերության կարևորության հետ: Վեպի գլխավոր հերոսները կիսում են և ուրախությունն ու զվարճանքը, և կյանքի ամենացավոտ կորուստները:

Բեմադրության նորովի և պրոֆեսիոնալ մատուցումը, անխոս, հուզեց հանդիսատեսին և կդառնա թատերասերների ֆավորիտներից մեկը։

Ամիօ բանկը հպարտ է լինել այս բացառիկ ներկայացման մի մասը:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով