901 մլն դրամ` ճանապարհների կառուցման, վերակառուցման համար

1 Min Read

Կառավարությունը որոշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 մլն 300 հազար դրամի չափով, և Կառավարության ներքո հատկացված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել շուրջ 901 մլն դրամ։

ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դրանք ուղղվելու են տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական հսկողությանը և այլն։

Վարչապետ Փաշինյանը թվարկեց նախագծով նախատեսվող աշխատանքների ուղղությունները, որոնց թվում է Սելիմի լեռնանցքի 1,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը, որի ավարտը 2025 թվականին է նախատեսված, մեկ այլ ուղղություն է Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Կան նաև ուղղություններ, որոնց մասով աշխատանքը կատարված է, և անհրաժեշտ է վճարել, օրինակ՝ դեպի Ախթալա տանող ավտոճանապարհին՝ Դեբեդ գետի հատման հատվածում, քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամուրջն արդեն իսկ կառուցվել է, այժմ վերաբաշխված գումարով պետք է վճարումը կատարել:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով