Կառավարության որոշմամբ 191,5 մլն դրամ է հատկացնել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին:
«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ներկայացրած փաստացի եկամուտների հաշվարկը՝ 2023 թվականին այն կազմել է 957 մլն 917 հազար դրամ: ՊՈԱԿ-ի կողմից հաշվեգրված եկամուտ է համարվել 914 մլն 876 հազար դրամը, որի կրկնապատիկը կազմում է 1 մլրդ 829 մլն 752 հազար դրամ: Կազմակերպությանը 2024 թվականին արդեն իսկ տրամադրվել է 1,6 մլրդ դրամ, տարբերությունը կազմում է 191,5 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում