Կրիպտոարժույթների դերակատարումը համաշխարհային տնտեսությունում ամրապնդվում է. Որո՞նք են ամենաբարձր եկամտաբերությամբ կրիպտոարժույթները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Կրիպտոշուկայում նկատվում է զգալի իրարանցում, որը մեծապես պայմանավորված է Թրամփի վերադարձով։

Հատկապես կարևորվում է նոր կառավարությունում Իլոն Մասկի հայտնվելը։ Բացի այդ՝ կրիպտոշուկայում բավականին մեծ ոգևորությամբ են արձագանքել Թրամփի քաղաքականությանը կրիպտոարժույթների մասով։ ԱՄՆ-ն պատրաստվում է իր հսկայական պարտքը մարել կրիպտոարժույթով, նախատեսվում է ստեղծել կրիպտոարժույթի պահուստներ և այլն։ 


Կրիպտոարժույթը՝ որպես ԱՄՆ հսկայական պարտքը մարելու գործիք


Աշխարհի համար 1 տնտեսությունը փաստացի բարձրացնում է կրիպտոարժույթների կշիռը տնտեսությունում։ Այս պայմաններում կրիպտոարժույթներում կատարված ներդումներն ունենում են շոշափելի արդյունքներ․

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024թ․ սկզբի համեմատ 310%-ով աճել է Dogecoin-ի եկամտաբերությունը։

Երկրորդ հորիզոնականում է SHIBA INU կրիպտոարժույթը, որի եկամտաբերությունն աճել է 150%-ով։

Երրորդ տեղում է Solana կրիտոարժույթը, որի եկամտաբերությունն ավելացել է 134%-ով։

Բերված թոփ 10 կրիպտոարժույթների ցուցակի վերջին երեք հորիզոնականներում են XRP (Ripple)-ը՝ 72%, Zcash-ը՝  65%, և Crypto.com Coin-ը՝ եկամտաբերության 62% աճով։

Կիսվեք այս հոդվածով