Իրանը ԱՄՆ-ից պահանջում է $1 տրլն դոլարի փոխհատուցում

2 Min Read

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի իրավական հարցերով տեղակալ, գեներալ Ալի Շամխանին օրերս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է Իրանին փոխհատուցի $1 տրլն վնաս` Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների համար։

Շամխանին հավելել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն աջակցել են Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին, որոնք վնաս են հասցրել Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը:

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ առաջին միակողմանի պատժամիջոցները սահմանեց 1979 թ․ Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո։ Սահմանափակումների պատճառը 1979 թ․ նոյեմբերի 4-ին Թեհրանում ամերիկյան դեսպանատան և նրա աշխատակիցների գրավումն էր մի խումբ իրանցի ուսանողների կողմից: Այն ժամանակ Վաշինգտոնը կոշտ ճնշում գործադրեց Թեհրանի վրա։ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի 1979 թ․ նոյեմբերի 14-ի հրամանագրով դադարեցվել է իրանական նավթի գնումը, սառեցվել են իրանական ավանդներն ամերիկյան բանկերում և դրանց արտասահմանյան մասնաճյուղերում, արգելվել է Իրանին ռազմական նշանակության մասերի վաճառքը։ 


Իրան-Հայաստան և Հնդկաստան-Հայաստան արտահանման ու ներմուծման ծավալները կրճատվել են. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


1980թ․ ապրիլին դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Վաշինգտոնն արգելք սահմանեց ամերիկյան ապրանքների արտահանման (ներառյալ պարենի և դեղորայքի), այդ երկիր դրամական փոխանցումների, ինչպես նաև իրանական ապրանքների ներմուծման վրա:

Հետագա տարիներին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ռեժիմը բազմիցս ճշգրտվել է. արգելքների մի մասը վերացվել է, մյուս մասը` խստացվել, և նոր սահմանափակումներ են մտցվել:

2015 թ․ Իրանական միջուկային գործարքից հետո պատժամիջոցները սկսեցին աստիճանաբար վերացվել ՝ ի պատասխան իրանական միջուկային ծրագրի սահմանափակման: Բայց 2018թ․ այդ ժամանակ գործող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց ամերիկյան բոլոր սահմանափակումները, որոնք մինչ այժմ գործում են:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով