Իրանի փոխնախագահը կոչ է արել ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ

1 Min Read

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոhբերը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հրատապ անհրաժեշտության մասին։ Նա Մոսկվայում հանդիպել է ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ նրա՝ երկու երկրների շահերը խոսում են դրանց միջև տնտեսական կապերի վաղ և առաջնահերթ ընդլայնման անհրաժեշտության մասին՝ անկախ պատժամիջոցների ազդեցությունից։ Գրում է Tasnim-ը։

Փոխնախագահը համատեղ արտադրության պլանավորումն անվանել է իրանա-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը։ Նա հրավիրել է ռուսական ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Իրան և մանրամասն ծանոթանալ բիզնեսով զբաղվելու պայմաններին։

Փոխնախագահն ընդգծել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան կապող օղակ դառնալ տարբեր երկրների գործարար գործընկերների միջև, ապահովել տարանցումը տարբեր տարածաշրջանների միջև ։

 

Իրանի առաջին փոխնախագահը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովին։

Share This Article