2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված 102 օբյեկտներից ստուգվել է 76-ը։ 21 օբյեկտ չի ստուգվել՝ գործունեության դադարեցման կամ այլ պատճառներով, իսկ 5 հանձնարարագրի կատարումն ընթացքի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Ստուգումների հիմնական արդյունքները՝
• Առանց խախտումների շահագործվել է միայն 1 օբյեկտ ։
• Կազմվել է 70 կարգադրագիր, որտեղ սահմանվել են պարտադիր կատարման միջոցառումները։
• Արձանագրվել է 2686 խախտում, որոնք բաժանվել են ըստ ոլորտների հետևյալ կերպ՝
- էլեկտրասպառման ոլորտում 41 տնտեսվարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղերի) տեխնիկական ստուգումների արդյունքում գրանցվել է 627 խախտում,
- Գազի համակարգի 61 տնտեսվարող սուբյեկտի (կամ դրա մասնաճյուղի) տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 1184 խախտում,
- Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 61 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 506 խախտում,
- Գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման 2 էներգատեղակայանքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 58 խախտում,
- 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 161 խախտում,
- 110կՎ և բարձր լարման 11 էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 150 խախտում։
Վերստուգումների արդյունքները
• Կատարվել է 18 վերստուգում, որոնցից 439 արձանագրված խախտումներից 170-ը վերացվել են։
• Թերությունների բացակայության վերաբերյալ տրվել է 9 տեղեկանք։
Ստուգումների արդյունավետության ցուցանիշներ
• Ստուգումների 85%-ը եղել է պլանային, իսկ 15%-ը՝ վերստուգում։
Հիմնական բացահայտված խախտումները
• Էլեկտրատեղակայանքներում աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման բացակայություն,
• Գազի տնտեսության տեխնիկական սպասարկման հատուկ հրահանգների բացակայություն,
• Օդային գծերի պարբերական զննումների ժամանակացույցի խախտում։