Google-ը հայտնել է, որ մայրցամաքի համար իր 1 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում կստեղծի աֆրիկյան ամպային ծառայություն, որը թույլ կտա օգտվողներին պահպանել իրենց տվյալները: Գրում է Bloomberg-ը։
Ամպային ենթակառուցվածքը հիմնված կլինի Հարավային Աֆրիկայում, սակայն օգտատերերին կտրվի ընտրություն, թե որտեղ պահեն իրենց տվյալները, ասել է Google Cloud Africa-ի տնօրեն Նիրալ Պատելը:
Աֆրիկյան երկրներն ունեն տվյալների պաշտպանության բազմաթիվ օրենքներ, որոնցից մի քանիսը ընկերություններից պահանջում են տվյալներ պահել երկրի սահմաններում՝ խթանելով տարածաշրջանային ավելի ճկուն ամպային ծառայությունների պահանջարկը:
Նիգերիայում հեռախոսային ընկերություններին արգելվում է պետական կամ հաճախորդների մասին տեղեկատվություն ուղարկել երկրից դուրս՝ որպես տեղական տվյալների պահպանման և կառավարման ընկերությունների զարգացումը խրախուսելու ջանքերի մի մաս:
Alphabet Inc.-ի ստորաբաժանումը մրցելու է Microsoft Corp.-ի և Amazon Web Services-ի՝ հետ : Google-ը գնահատում է, որ Հարավային Աֆրիկայի ամպային արդյունաբերությունը կարող է ավելի քան 2,1 միլիարդ դոլար եկամուտ բերել երկրի տնտեսությանը և օգնել ստեղծել ավելի քան 40,000 աշխատատեղ մինչև 2030 թվականը:
Google-ը նաև հայտնել է, որ Աֆրիկայում ստորջրյա մալուխային և ամպային հանգույցներ է կառուցում չորս քաղաքներում, այդ թվում՝ Քեյփթաունում և Յոհանեսբուրգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում