Temu-ն դժվարությունների է հանդիպել ասիական շուկաներում

1 Min Read

 

Չինական Temu շուկան արագ աճ է ապրում՝ շնորհիվ իր անհավանական ցածր գների: Այնուամենայնիվ, ընկերությունը նոր խոչընդոտների է բախվել Հարավարևելյան Ասիայում նոր շուկաներ նվաճելու փորձի ժամանակ: Այս մասին  հայտնում է The Guardian-ը։

Հոկտեմբերին Ինդոնեզիայի կառավարությունը հրամայեց Temu –ին հեռացնել հավելվածների խանութներից։ Այս միջոցը պետք է պաշտպաներ փոքր բիզնեսներին։ Վերջերս Վիետնամը նաև սպառնացել էր մինչև ամսվա վերջ արգելել կայքը և չինական նորաձեւության  արագ  զարգացող Shein խանութը։ Արգելքի արդյունքում նրանք երկրում բիզնես վարելու թույլտվություն չեն ստացել։

Կիսվեք այս հոդվածով