Toyota-ն մշակել է տեխնոլոգիա, որի շնորհիվ զգալիորեն կնվազեցնի վառելիքի կորուստը

1 Min Read

Toyota-ն ներկայացրել է հեղուկ ջրածնով աշխատող մեքենաների արդյունավետությունը բարելավելու նորարարական համակարգի հայեցակարգը: Համակարգը թույլ է տալիս գոլորշիացված ջրածինը կրկին օգտագործել ինքնալիցքավորվող պոմպի շնորհիվ՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով վառելիքի կորուստը:

Ճապոնական ավտոարտադրողը շարունակում է ակտիվորեն զարգացնել ջրածնի տեխնոլոգիան։ 2023 թվականին Toyota-ն ներկայացրեց GR Corolla H2 կոնցեպտը հեղուկ ջրածնի պահպանման համակարգով -253 աստիճան Ցելսիուսի պայմաններում:

Այնուամենայնիվ, չնայած չափազանց ցածր ջերմաստիճանի կիրառմանը, որը թույլ չի տալիս հեղուկի եռալը, ջրածնի մի մասը դեռ գոլորշիանում է՝ մեծացնելով վառելիքի կորուստը:

Խնդիրը լուծելու համար Toyota-ն 2024 թվականի Super Taikyu Series-ում ներկայացրել է վառելիքի պոմպի ինքնալիցքավորվող նոր տեխնոլոգիա: Այս համակարգը օգտագործում է գոլորշիացող ջրածնի ճնշումը՝ այն 2-4 անգամ սեղմելու համար՝ վերածելով վառելիքի, որը կարող է կրկին օգտագործվել առանց էներգիայի հավելյալ ծախսերի։ Բայց սա դեռ ամենը չէ: Ապագայում նախատեսվում է օգտագործել մնացյալ գոլորշիացված ջրածինը վառելիքի բջիջը սնուցելու համար, որը կսնուցի ջրածնի պոմպը՝ էլ ավելի բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։

Կիսվեք այս հոդվածով