iPhone 16-ի օգտատերերը բարձրախոսներից սկսել են լսել այլ մարդկանց ձայները

2 Min Read

Գաղտնիության պատահական խախտումները սպառողների հիմնական մտահոգություններից մեկն են, երբ խոսքը վերաբերում է սմարթֆոններին, և թվում է, թե դա այն է, ինչ տեղի է ունենում որոշ iPhone-ների հետ:

Reddit համայնքի երկու անդամներ ասել են, որ իրենց սմարթֆոնները վերարտադրում են iPhone-ի այլ սեփականատերերի խոսակցությունները, և այս պահին ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչն է պատճառը։

Խնդրի մասին առաջին հիշատակումը հայտնվեց մի քանի օր առաջ, երբ Reddit-ի օգտատերերից մեկը գրել էր, որ իր iPhone 16-ի միջոցով լսել է մի մարդու խոսակցություն, ով մեքենա է վարում և ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում։ Զարմացած օգտատերը ստուգել է իր iPhone-ը և համոզվել, որ ներկայումս դրա վրա ոչ մի հավելված չի աշխատում։ Ավելին, անծանոթ տղամարդու խոսակցությունը որոշ ժամանակ շարունակվել է և ի վերջո պարզվել է, որ նա վթարի է ենթարկվել։ Դրանից հետո նման բան տեղի չունեցավ, բայց երկու օր անց խնդիրը կրկնվլ է, և օգտատերը իր iPhone-ի միջոցով լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը հեռախոսով խոսում անպարկեշտ խոսքերով:

IPhone-ի մեկ այլ օգտատեր նույն կերպ է նկարագրել խնդիրը, սակայն նրա դեպքում լսած խոսակցություններն ավելի կենցաղայինեն եղել: Նրա սմարթֆոնը վերարտադրել է մի տղամարդու և իր աշխատանքային գործընկերների հեռախոսազրույցը: Օգտատերը ստուգել է  սմարթֆոնի ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների առկայությունը, սակայն չի գտել, ինչը նրան շփոթության մեջ է գցել։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է առաջացնում որոշ iPhone-ների նման վարքագիծը: Լիովին հնարավոր է, որ սա գաղտնիության հետ կապված սխալ է, և Apple-ը տեղյակ է այդ մասին: Արտադրողի պաշտոնական հայտարարությունը կարող է հայտնվել, եթե ավելի շատ օգտվողներ հանդիպեն այս խնդրին:

Reddit-ի օգտատերերը մի քանի այլ հնարավորություններ են առաջարկել, ներառյալ ածխածնի երկօքսիդի թունավորումը, որը կարող է հալյուցինացիաներ առաջացնել:

Այնուամենայնիվ, խնդրի ավելի հավանական աղբյուրը, թվում է, iOS 18-ի հնարավոր սխալն է: Apple-ն արդեն իսկ ունեցել է մի քանի ձախողված ծրագրային թարմացումներ իր սարքերի համար այս տարի, և iOS 18-ը կարող է միանալ ցուցակին: Որոշ օգտատերերի կարծիքով՝ iPhone-ը պարզապես YouTube-ից կամ որևէ այլ հավելվածից ֆոնին աուդիո է նվագարկում՝ նույնիսկ չնշելով, որ այն աշխատում է:

Կիսվեք այս հոդվածով