Ֆինանսների նախարարն ու Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին

0 Min Read
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, կարևորել երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը: Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքեր ներդնել երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:

Կիսվեք այս հոդվածով