Արդյո՞ք անօրինական միգրացիան սպառնում է ԱՄՆ անվտանգությանը. Անօրինական ներգաղթյալների ունեցած կշիռը ԱՄՆ տնտեսությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում ամերիկացիները կողմ արտահայտվեցին Թրամփի նախընտրական ծրագրին, որի հիմնական կետերից մեկը անօրինական միգրացիայի դեմ կոշտ պայքարի ռազմավարությունն է։

Ըստ միջազգային մամուլի`նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իսկ հաստատել է, որ ծրագրում է արտակարգ դրություն մտցնել երկրում` ԱՄՆ զինված ուժերն օգտագործելով զանգվածային արտաքսումներ իրականացնելու համար։

Մյուս կողմից, այս քայլը դավաճանություն է սեփական պատմության և արժեքների նկատմամբ։ ԱՄՆ-ն իր ստեղծման օրվանից ի վեր միշտ գնահատել է ներգաղթյալների դերակատարումը երկրի զարգացման գործում։ Անշուշտ, անօրինական ներգաղթը բարդությունների առաջ է կանգնեցրել, սակայն մյուս կողմից պետք է մտնել այն մարդկանց դրության մեջ, ովքեր փախել են սեփական երկրներից և հանգրվան գտել աշխարհի ամենահյուրընկալ և զարգացած պետությունում։

Այս պայմաններում ինչպե՞ս կարող է համար մեկ «ժողովրդավարությունը» այսպես դաժան վարվել այդ մարդկանց ճակատագրերի հետ։

Մոտավոր հաշվարկներով ԱՄՆ-ում ապրում է առանց փաստաթղթերի շուրջ11 միլիոն ներգաղթյալ։ Եվ անօրինական միգրացիայի դեմ այսպես կտրուկ ու բռնի պայքարը, վաղ, թե ուշ, կրճատելու է ԱՄՆ տնտեսության զարգացման պոտենցիալը։

Դրա մասին է վկայում ԱՄՆ տնտեսության որոշ ոլորտներում անօրինական ներգաղթյալ-աշխատողների ունեցած կշիռը․

Այսպես, ԱՄՆ շինարարության ոլորտում աշխատում է շուրջ 1․5 մլն անօրինական միգրանտ, ովքեր կազմում են ոլորտում աշխատողների թվաքանակի մոտ 14%-ը։

Գյուղատնտեսության ոլորտում աշխատող անօրինական ներգաղթյալների թվաքանակը կազմում է մոտ 245,000 մարդ` ոլորտի աշխատողների մոտ 13%-ը։

Հյուրանոցային բիզնեսում աշխատում է մոտ 1 մլն անօրինական միգրանտ, ովքեր կազմում են ոլորտի աշխատողների մոտ 7%-ը։


ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի գրավականը. Ի՞նչ են հուշում վիճակագրական տվյալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Փաստենք նաև, որ ոչ բոլոր ամերիկացիները կցանկանան զբաղեցնել անօրինական միգրանտների աշխատատեղերը։ Հետևաբար, աշխատանքային ռեսուրսների բացը, որը չի կարելի անմիջապես համալրել ռոբոտներով, հսկայական խնդիրներ կստեղծի ԱՄՆ տնտեսության համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2024թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է ընդամենը 4․1 %։   

Նշենք նաև, որ ըստ միջազգային լրատվական աղբյուրների, ներգաղթի պաշտպաններն ու իրավաբանները պատրաստվում են դատարանում պայքարել Թրամփի ծրագրի դեմ:

     

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով