«Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 32,000,000 (երեսուներկու միլիոն) ՀՀ դրամ:
«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում տրամադրել թեմատիկ միջոցառում կազմակերպելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են սահմանված նվազագույն որակավորման տվյալներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում