Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 120 մլն եվրոյի գումարը, որը հատկացված էր Վրաստանի կառավարության համար, վերուղղորդել այլ նպատակների։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում։
Արձագանքելով այն բանին, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը հաստատել է, որ «ներկա կառավարության օրոք երկիրը հեռացել է դեմոկրատիայից», ԵՄ-ը զրոյացրել է Վրաստանի Զինված ուժերի աջակցությունը Խաղաղության եվրոպական ֆոնդի գծով, ինչպես նաեւ չեղարկել է 121 մլն եվրոյի հատկացումը անմիջապես Վրաստանի կառավարությանը, նշել է Բորելը։
Այդ միջոցները կվերուղղորդվեն «այն ծրագրերին, որոնք օգուտ են բերում քաղաքացիական հասարակությանը եւ հենց վրացի ժողովրդին», նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում