ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

1 Min Read

ԵՄ խորհուրդը երկուշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ ենթադրյալ ռազմական համագործակցության համար. ասվում է հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԵՄ-ում բարձրաստիճան աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը հավանություն կտան նման սահմանափակումների ընդլայնմանը։

«Այսօրվա որոշումը նախատեսում է Իրանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչների արտահանման, փոխանցման, մատակարարման, վաճառքի արգելք»,– ասվում է փաստաթղթում։

ԵՄ-ն նաև արգելում է գործարքները նավահանգստային օբյեկտների հետ, որոնք ենթադրաբար ներգրավված են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղափոխմանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով