Բեռնափոխադրող ընկերությունները` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Բեռնափոխադրումների շուկան իր ուրույն ազդեցությունն ունի տնտեսության վրա:

Բեռնափոխադրումների ոլորտում ծագող խնդիրներն անմիջապես արտացոլվում են տնտեսության մյուս բոլոր ոլորտներում։ Չնայած թղթի վրա նկարած «խաղաղության խաչմերուկին» ՝ Հայաստանի տրանսպորտային համակարգը դեռևս շարունակում է կրել տարիներ շարունակ գործող շրջափակման ծանր հետևանքները։


ՀՀ բեռնափոխադրումների ծավալները կրճատվել են շուրջ 13%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Այս պայմաններում ՀՀ բեռնափոխադրումների ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են շուրջ 12%-ով՝ կազմելով մոտ 12 մլն տոննա։

Հատկապես նկատելի է ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալների անկումը։ Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի պարագայում 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ բեռնափոխադրումների ծավալները կրճատվել են 70%-ով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ մոտ 14%-ով։

Մյուս կողմից 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է բեռնափոխադրումների սակագների աճ շուրջ 9%-ով։ Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտի պարագայում սակագների աճը կազմել է մոտ 7%, ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ 1․4%, իսկ օդային տրանսպորտի պարագայում մոտ 5%։

 Այնուամենայնիվ, բեռնափոխադրող մի շարք ընկերություններ հայտնվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․

ՊԵԿ ներկայացրած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից տեղեկանում ենք, որ հայտնի ռուսական «Վայլդբերրիզ» ընկերությունը 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետբյուջե է վճարել մոտ ֏12 մլրդ հարկ՝ զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը։

80-րդ հորիզոնականում է գտնվում «Սպայկա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել մոտ ֏3 մլրդ հարկ։

Վճարած հարկերի ծավալով տեղական 2-րդ խոշոր բեռնափոխադրող ընկերությունը «Աժդանակ» ՍՊԸ-ն է, որը 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում վճարել է ֏ 1․2 մլրդ հարկ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 196-րդ հորիզոնականը։ 

Վերը բերված ցուցակի վերջին տեղում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը, որը ցանկում գրավել է 968-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ ֏ 249 մլն հարկ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով