McDonald’s-ը ավելի քան 100 միլիոն դոլար կծախսի վաճառքը վերականգնելու համար այն բանից հետո, երբ E. coli-ի բռնկումը վախեցրեց այցելունրին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Այնուամենայնիվ, Quarter Pounder բուրգերները մանր կտրատած սոխով, որոնցում հայտնաբերվել են բակտերիաներ, այժմ վերադարձվել է ճաշացանկ: Ընկերությունը նախատեսում է ներդնել 35 միլիոն դոլար մարքեթինգի և գովազդի ոլորտում, իսկ 65 միլիոն դոլար՝ վարձավճարների հետաձգման համար:
Այցելուների թրաֆիկը և վաճառքը նվազել են այն բանից հետո, երբ հոկտեմբերին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ հետաքննվում է E. coli-ի բռնկումը: Դա առաջացել է Quarter Pounder բուրգերներին ավելացված թարմ կտրատած սոխից: Այն բանից հետո, երբ մեկ մարդ մահացել և ավելի քան 100 մարդ տուժել էր, ցանցն այն հանել է ԱՄՆ-ի ավելի քան 13 հազար (20%) խանութներից:
Միջադեպից հետո վաճառքները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են գրեթե 12%-ով, ըստ Bloomberg Second Measure-ի տվյալների, որը հետևում է ԱՄՆ-ի սպառողների դեբետային և կրեդիտ քարտերով գործարքներին: Վաճառքները սկսել են փոքր-ինչ վերականգնվել, բայց դրանք դեռ ավելի ցածր են, քան մեկ տարի առաջ։
Համաճարակի բռնկումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ McDonald’s-ը փորձում էր հաղթահարել թույլ վաճառքները՝ ակցիաներով և զեղչերով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում