Ֆորդը տուգանվել է 165 մլն դոլարով

1 Min Read

Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է, որ Ford Motor-ը համաձայնել է վճարել 165 միլիոն դոլար տուգանք կառավարության հետաքննության արդյունքում, որը պարզել է, որ ավտոարտադրողը անհապաղ հետ չի կանչել թերի պահեստային տեսախցիկներով մեքենաները:

Համաձայնագրրի համաձայն, որը ուժի մեջ է լինելու առնվազն երեք տարի, Ford-ը պետք է կանխիկ վճարի 65 մլն դոլար։ Բացի այդ, այն պետք է 45 միլիոն դոլար հատկացնի տվյալների վերլուծության բարելավման, նոր թեստավորման սարքավորումներ ձեռք բերելու և այլ նախագծերի համար: Եվս 55 մլն դոլար կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի կատարել պայմանագրի պայմանները։

2021 թվականի օգոստոսին NHTSA-ն հետաքննություն սկսեց՝ ավտոարտադրողի կողմից 2020 թվականին ավելի քան 620 հազար Ford ավտոմեքենաների հետկանչման պատճառով, ինչը պայմանավորված էր հետևի տեսախցիկների անսարքությամբ: Հետաքննության նպատակն էր պարզել, թե արդյոք ընկերությունը ժամանակին հետ է կանչել իր մեքենաները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով