Գլոբալ արևմուտքի մի շարք «անուղեղներ», ովքեր հայտնվել են իրենց վերջին շնչում, աշխարհը կարող է գցեն աներևակայելի մի քաոսի մեջ, որին անվանում են Երրորդ համաշխարհային պատերազմ։ Վերջինիս հավանականությունը մի քանի անգամ մեծացավ, երբ ԱՄՆ գործող նախագահը, հաշվետու չլինելով միլիոնավոր ամերիկացիների ընտրությանը, Ուկրաինային թույլ տվեց օգտագործել հեռահար հրթիռներ Ռուսաստանի դեմ։ Այս նորությունից հետո նմանատիպ անհեռատես քայլին դիմեցին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Ռուսական կողմի հավաստիացումներով հեռահար հրթիռները կիրառվելու են ոչ թե ուրաինական զորքերի, այլև անմիջապես ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից, քանի որ ուկրաինական զորքերը չունեն նման զենքերի կիրառման վարպետություն։
Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանում կարմիր խավիարի կտրուկ թանկացումը
Այս նորությունների համատեքստում դիտվում է խառնաշփոթ ռուսական ֆոնդային բորսայում, որտեղ արժեզրկվում են բազմաթիվ ռուսական ընկերությունների արժեթղթեր։ Այսպես, TCSG (Т-Банк)-ի արժեթղթերը արժեզրկվել են 2․10%-ով, Գազպրոմինը՝ 2.41%-ով, և Սբեր-ինը՝ 1․93%-ով։ գլոբալ արևմուտքի պնդումով Ռուսաստանի խորքերը հարվածելու որոշումը ուղղված է ՌԴ Կուրսկի մարզում տեղակայված ռուս-կորեական բազմահազարանոց ուժերի դեմ։
https://ru.investing.com/equities/russia/top-stock-losers
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում