Ամենամեծ գնաճից մինչև զբոսաշրջիկների թիվ ու միջին ամսական աշխատավարձի չափ․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներամփոփում ենք շաբաթը BanksNews.am-ի հետ:

2024թ․-ի  հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել  1,721,245 զբոսաշրջիկ, որից 43%-ը Ռուսաստանից, 11․6%-ը՝ Վրաստանից, 7․9%-ը՝ Իրանից, 2․8%-ը՝ ԱՄՆ-ից, 1․9%-ը՝ Հնդկաստանից, 1․4%-ը՝ Ֆրանսիայից, 1․3%-ը՝ Գերմանիայից, 1.2%-ը՝ Ուկրաինայից, 0․7%-ը՝ Իտալիայից և Նիդերլանդներից։

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թիվն աճել է: 2024թ․երրորդ եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների գնումները կազմել են 443,  վաճառքի գործարքները՝ 646 միավոր։ Վաճառքի գործարքները 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 17%-ով, իսկ գնման գործարքներն աճել են 6%-ով:

Գնաճ Հայաստանում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հոկտեմբերին ամենամեծ գնաճն արձանագրվել է  կրթության ոլորտում՝ 7․8%, երկրորդ ամենաթանկ ոլորտը տրանսպորտն է՝ հոկտեմբերին գրանցած 6․8% գնաճով:

$857 մլն  արտահանում և $1,081 մլն դոլարի ներմուծում, այսպիսին են սեպտեմբերյան թվերը: Ընդ որում՝ արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար 39% և 12%-ով։

Եվ վերջում՝ հայ- չինական տնտեսական կապերի մասին, որոնք կրկին աճ են գրանցում: 2024թ. ինն ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը հասել է 2,8 մլրդ դոլարի՝ ավելանալով 34,7 տոկոսով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով