Վրաստանին գազի հիմնական մատակարարների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի մասնաբաժինները երկրի ընդհանուր գազամատակարարման մեջ փոխվել են․ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
Այսպես, 2024 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով Վրաստանն ավելացրել է բնական գազի ներկրումը Ռուսաստանից 6,5%-ով՝ մինչև 90,09 մլն դոլար։ Սա 2009 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Զեկույցում նշվում է, որ Վրաստան գազի հիմնական մատակարարի՝ Ադրբեջանի մասնաբաժինը այս տարվա երեք եռամսյակում նվազել է մինչև 64%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72,3%-ից և 2022 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 87,8%-ից։ Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը վրացական շուկա է մատակարարել 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ այս տարվա ինն ամիսներին երկիր ներկրվող բնական գազի արժեքը նվազել է 18,2 տոկոսով՝ հասնելով 250,33 միլիոն դոլարի։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Վրաստանը ներմուծել է 2,25 մլն խմ գազ, Ադրբեջանի մասնաբաժինը ընդհանուր մատակարարման մեջ կազմել է 78,5%, Ռուսաստանի Դաշնությունը՝ 21,5%։ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան բնական գազի մատակարարումները անցյալ տարի արժեքային արտահայտությամբ կազմել են 110,3 մլն դոլար, իսկ Ադրբեջանից՝ 313,5 մլն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում