Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներից արվեստի հափշտակված իրերի վերադարձի նախաձեռնության շրջանակում ԱՄՆ-ը Հնդկաստանին է վերադարձրել 10 մլն դոլարի ավելի քան 1 400 հափշտակված նմուշ․ տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Մանհեթենի օկրուգային դատախազությանը։
Առգրավված մաքսանենգ ապրանքների մեջ կան իրեր, որոնք մինչևերջերս գտնվում էին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում։ Դրանց մեջ է երկնային պարուհու ավազաքանդակը, որը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել էր Կենտրոնական Հնդկաստանից Լոնդոն, իսկ հետո անօրինաբար վաճառվել «Մետրոպոլիտեն» թանգարանի մեկենասներից մեկին եւ նվիրվել թանգարանին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում