Երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներն իրենց հետքն են թողնում անշարժ գույքի շուկայում: Դրանք ազդում են նաև անշարժ գույքի շուկայի բոլոր ոլորտներում գործող տնտեսվարողների վարքագծի վրա։ Հատկապես ուշագրավ են վարձակալության հետ կապված գործարքները, որոնց պարագայում որոշ շրջանակների կողմից վճարների աճ է արձանագրվել։
Առաջին հերթին այս աճը պայմանավորվում է ռուսների մեծաթիվ հոսքով։ Միևնույն ժամանակ, վարձավճարների նվազման միտումը պայմանավորված է Հայաստանի շուրջ զարգացող իրադարձություններով, որոնք բնակչությանը դեռևս պահում են տագնապային վիճակում։
Վերը բերված և մյուս գործոնների ազդեցությամբ՝ բնակարան վարձակալողի կողմից փաստացի վճարվող վարձավճարների փոփոխությունը ունեցել է հետևյալ դինամիկան․
Գծապատկեր 1. Բնակարան վարձակալողի կողմից փաստացի վճարվող վարձավճարի գների փոփոխությունը 2022թ․-ի հունվար-օգոստոս ամիսներին 2021թ․-ի նույն ամսիների համեմատ
Վիճակագրության համաձայն՝ վարձավճարների աճը 2022թ․-ի հունվար և փետրվար ամիսներին կազմել է 0,4%: 2022թ․-ի մարտից սկսած վարձավճարները սկսում են ավելի արագ աճել։ Արդյունքում 2022թ․-ի հուլիս և օգոստոս ամիսներին վարձավճարներն աճել են 1,4%-ով։
Վերը դիտարկված վարձավճարների աճը հարցի միայն մի կողմն է։ Հետաքրքիր է ուսումնասիրել նաև բնակարան վարձակալողի կողմից լրացուցիչ բնակատեղիների համար փաստացի վճարվող վարձավճարի գների փոփոխությունը․
Գծապատկեր 2. Բնակարան վարձակալողի կողմից լրացուցիչ բնակատեղիների համար փաստացի վճարվող վարձավճարի գների փոփոխությունը 2022թ․-ի հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ․-ի նույն ամսիների համեմատ
Այս դեպքում նկատում ենք վարձավճարների կտրուկ աճ արդեն 2022թ․-ի մարտին՝ 17,8%-ով։ Վարձավճարների աճը շարունակվում է 2022թ․-ի օգոստոսին՝ հասնելով 43,4%-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում