ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի գրավականը. Ի՞նչ են հուշում վիճակագրական տվյալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մեծամասամբ ձևավորել է ԱՄՆ նոր ադմինիստրացիան։ Այս կապակցությամբ հայերի շրջանում ինչ-որ ոգևորություններ են, թե որոշ պաշտոններ ստանձնել են հայամեդ քաղաքական գործիչներ։ Սակայն ոգևորված մեր հայրենակիցները չպետք է մոռանան, որ ԱՄՆ-ն ղեկավարելու է Դոնալդ Թրամփը, որը լավ հարաբերություններ ունի թուրքերի հետ։

Վերլուծաբանները շարունակում են քննարկել Թրամփի վարչակազմի կարևոր նշանակումները։ Այս առումով ուշագրավ է, որ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է մի մարդ, որը դեմ է պատվաստանյութերին։ Այս վերլուծությունները կարևոր են այն տեսանկյունից, որ դրանք կօգնեն մոտավոր գուշակել Թրամփի վարած քաղաքականության հնարավոր ելքերը և պատրաստվել դրանց հնարավոր հետևանքներին։

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Թրամփը վերահսկողության տակ է առել ամբողջ Կոնգրեսը, որը նրան տալիս է անխոչընդոտ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն։

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները նաև ուշադրության պետք է արժանանան տնտեսագետների կողմից․

Վիճակագրական տվյալները փաստացի ցույց են տվել, որ հարցված ամերիկացիների ընդհանուր թվաքանակի 68%-ի կարծիքով ԱՄՆ տնտեսությունը վատ, իսկ 32%-ի կարծիքով լավ վիճակում է։

Տնտեսության նկատմամբ բացասաբար տրամադրված ամերիկացիների 70%-ը վերջին նախագահական ընտրություններում իր ձայնը տվել է Թրամփին, միայն 28%-ը՝ Քամալա Հարիսին, իսկ 2%-ը՝ այլ կերպ է քվեարկել։

ԱՄՆ տնտեսության նկատմամբ դրական տրամադրված ԱՄՆ քաղաքացիների 91%-ը քվեարկել է Քամալա Հարիսի, իսկ 8%-ը՝  Թրամփի օգտին և 1%-ը՝  այլ կերպ։ 

Արձանագրված արդյունքներն այնքան էլ անսպասելի չեն։ Սակայն պետք է մի փոքր հետ գնալ և հասկանալ ԱՄՆ տնտեսության մասով առկա իրավիճակի վերաբերյալ կարծիքներին, որոնք տվել են նոբելյան մրցանակակիր աշխարհահռչակ տնտեսագետները։

Մասնավորապես, նախագահական ընտրությունների թեժ շրջանում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Քամալա Հարիսի նախագահական ընտրությունների ծրագրի տնտեսության մասին վերաբերող հատվածին դրական եզրահանգում են տվել բազմաթիվ աշխարհահռչակ տնտեսագետներ՝ թերահավատորեն վերաբերվելով Թրամփի ծրագրի տնտեսական բաղադրիչին։

Այս ամենով հանդերձ`հասարակ ամերիկացին ոչ թե գնահատել է մեծ համբավ ունեցող տնտեսագետների  գնահատականները ապագայի վերաբերյալ, այլ համադրել է սեփական բարեկեցության փաստացի փոփոխությունները Բայդենի և Հարիսի կառավարման տարիներին։

Փաստացի, ամերիկացիների զգալի մասը գտել է, որ Բայդեն-Հարիս զույգի կառավարման արդյունքում սկսել է ավելի վատ ապրել, ինչի արդյունքում կայացրել է իր բախտորոշ որոշումը` ի օգուտ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով