ԱՄՆ սենատոր Սինթիա Լամիսը Կոնգրեսում քվեարկության է դրել բիթքոինի մասին 2024թ․ օրենքը, ինչը ենթադրում է երկրում կրիպտոարժույթի առաջին ռազմավարական պահուստի ստեղծումը:
Առաջարկվում է ստեղծել ռազմավարական բիթքոին-պահուստ եւ համապատասխան ծրագրակազմ` բիթքոին-ակտիվների թափանցիկ կառավարումը դաշնային կառավարության կողմից ապահովելու, դաշնային պահուստային համակարգի որոշակի ռեսուրսների օգտագործման միջոցով ծախսերի փոխհատուցման եւ այլ նպատակների համար:
Օրինագիծը ենթադրում է տարեկան 200,000 բիթքոինի գնում հաջորդ 5 տարիների ընթացքում: Այդ նպատակների համար օգտագործվում են դաշնային պահուստների ոսկու պաշարները:
Թվային ակտիվների պահպանման ժամկետը կկազմի առնվազն 20 տարի։ Այսպես կոչված «քարտուղարը» պատասխանատու կլինի կրիպտոարտարժույթի անվտանգության եւ մոնիտորինգի համար: Նա նաև պարտավոր է ստեղծել պահուստների առկայությունը հաստատող համակարգ։
Որքա՞ն է կազմում ԱՄՆ պետական պարտքը. Թրամփը որոշել է ամբողջությամբ մարել այն
Ավելի վաղ Galaxy Digital-ի ղեկավար Մայք Նովոգրացը կանխատեսել էր թվային ոսկու փոխարժեքը $500,000 մակարդակում ՝ ԱՄՆ-ում ռազմավարական պահուստի ստեղծման դեպքում:
Հիշեցնենք, որ MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը բիթքոինի պահուստը անվանել է 21-րդ դարի լավագույն գործարքը:
Իսկ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչև ընտրություններն էր հայտնել կրիպտոարժույթով ԱՄՆ պետական պարտքը զրոյացնելու իր ծրագրի մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում