Մասկը նորացված հայցով մեղադրել է OpenAI-ին Microsoft-ի հետ դավադրության համար՝ AI-ի ոլորտում մրցակիցներին, այդ թվում՝ իր xAI ստարտափին վերացնելու համար․ փոխանցում է Forbes-ը։
Միլիարդատիրոջ փաստաբանները հայցում նշել են, որ ընկերությունները ներդրողներից պահանջում են խոստանալ չֆինանսավորել մրցակիցներին։ Բացի այդ, Մասկը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ OpenAI-ի համագործակցության վերաբերյալ։
Նախկինում OpenAI-ը Մասկի պնդումներն անվանել էր նրա արշավի մի մասը՝ հետապնդելու ստարտափին «հանուն սեփական մրցակցային առավելության»:
Միլիարդատեր Իլոն Մասկը, ով անցյալ տարի գործարկել է իր xAI ստարտափը, օգոստոսին ներկայացրած հայցի վերանայված տարբերակում մեղադրել է OpenAI-ին արհեստական ինտելեկտի շուկան մենաշնորհելու ձգտման մեջ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Մասկը մեղադրել է իր մրցակցին շուկայի առաջատարության համար պայքարում անվտանգությունն անտեսելու մեջ։ Նրա կարծիքով, OpenAI-ն այժմ հրաժարվել է «որպես մարդկությանը օգուտ բերող բարեգործական կազմակերպություն գործելու բոլոր հավակնություններից»:
«Microsoft-ը և OpenAI-ն, ըստ երևույթին, դժգոհ են գեներատիվ արհեստական ինտելեկտի ոլորտում իրենց մենաշնորհից (կամ գրեթե մենաշնորհից), այժմ ակտիվորեն փորձում են վերացնել այնպիսի մրցակիցներին, ինչպիսին է xAI-ը՝ ներդրողներից պահանջելով պարտավորություններ չֆինանսավորել դրանք», – ասել են միլիարդատիրոջ փաստաբանները:
Հայցի նորացված տարբերակը ներկայացվել է հինգշաբթի՝ նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան, Օքլենդում, Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարան:
Մասկը նաև հայցում ասել է, որ OpenAI-ը «փորձել է մրցակիցներին արգելել մուտք գործել արհեստական ինտելեկտի տաղանդներ՝ ագրեսիվ կերպով վարձելով աշխատողների առատաձեռն փոխհատուցման պայմաններով»:
Միլիարդատիրոջ խոսքով՝ ընկերությունը նախատեսում է 1,5 միլիարդ դոլար ծախսել 1500 աշխատակցի վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում