Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը առաջնորդը կոչ է արել երկրում կամիկաձե անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն կազմակերպել․ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) այս ուրբաթ հայտնել է, որ Կիմը «երեք ամսից պակաս ժամանակում երկրորդ անգամ» անօդաչու թռչող սարքերի արտադրության դաշտային ստուգում է անցկացրել։
KCNA-ն հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է ավտոմեքենայի վրայով թռչող ԱԹՍ-ն և այնուհետև նույն ավտոմեքենան բոցավառվել է:
Գործակալությունը գրում է, որ անօդաչուները տարբեր տակտիկական երթուղիներով ճշգրիտ հարվածել են թիրախներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում