ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

1 Min Read

«Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին։

 

Վարչապետը ընդգծել է, որ  ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ:

Նարայանա Մուրթիին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակի։

Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար, նշել, որ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ և ինքը ևս պատրաստ է իր փորձը փոխանակելով նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում:

 

Կիսվեք այս հոդվածով